ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Էսօր առաջին անգամ դպրոց գնացողները նման են փետրվարի 29-ին ծնվածներին

Էսօր առաջին անգամ դպրոց գնացողները նման են փետրվարի 29-ին ծնվածներին
02.09.2024 | 10:09

Էսօր առավոտվանից Շիրվանզադեի դպրոցից երաժշտության ձայներ են ինձ հասնում։ Հա՜, ախր, էսօր երեկվա չկայացած սեպտեմբերի մեկն է։

Սիրում եմ, երբ օրացույցը կատակում է։ Էսօր առաջին անգամ դպրոց գնացողները նման են փետրվարի 29-ին ծնվածներին՝ նրանք սեպտեմբերի մեկ՝ լույս սեպտեմբերի երկուսին են դպրոց գնում։ Ամբողջ կյանքում հիշելու են, որ իրենք ուրիշներին նման չեն՝ մի օր պակաս են սովորել։

Ոչինչ, դա հետո հաշվի կառնվի՝ նրանք մի օր ուշ կծերանան։ Իսկ հիմա նրանց կյանքում սկսվում է մի երկար հեքիաթ, որի մեջ տարիներով ապրելու են։

Թող էդ հեքիաթի մեջ երբեք տեղ չունենան պատերազմները, աղետներն ու համաճարակները։

Շնորհավոր սեպտեմբերի երկուս։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ